Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ոգեշարժիչ դառնալու պարտքը

Ոգեշարժիչ դառնալու պարտքը
02.09.2025 | 13:24

Մենք ազգովի ենք կերտել Արցախի Հանրապետությունը՝ մեր հավաքական լավագույն վարքագծով: Ազգովի էլ կորցրել ենք Արցախի Հանրապետությունը՝ մեր հավաքական վատագույն վարքագծով:

Լավը հիշելու կարողությունն ավելի կարևոր ու հրատապ է, քան վատի վրա սևեռվելն ու հուսաթափ սպասելը: Անկասկած, մենք հիանալի հիշում ենք մեր կերտածը, գիտենք՝ հանուն ինչի ենք սխրագործել ու զոհողությունների գնացել: Մնում է վերգտնել մեր լավագույն վարքագիծը, որ կրկին հայեցի ու ազատ Արցախ ունենանք, որ արցախցիները, հայրենի հողի վրա գտնվելով՝ դարձյալ լինեն Հայաստանի հետ հարազատ եղբայրությամբ միավորված, այլ ոչ թե Հայաստանում գտնվեն լռված ու խեղճացած, խղճահարության, անտարբերության ու ատելության ծուղակում: Մենք վերստին հայ ժողովրդի սիրելին, ընդօրինակելին ու ոգեշարժիչը դառնալու պարտքն ունենք:

Մեզ նորից երազելու ուժն է պետք, կրկին պայքարելու կորովը: Այդ ամենը մեր ներսում է, մեր ոգու ու արյան մեջ:

Շնորհավոր օրդ, Արցախի Հանրապետություն:

Մենք ապրում ենք քո վերածնության իրական հույսով:

Դու կլինես այն, ինչ կլինենք մենք:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3818

Մեկնաբանություններ